Ռոնալդոն հեռանում է ֆուտբոլից
Աշխարհի բոլոր ժամանակների ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը հեռանում է մեծ ֆուտբոլից: Այն բանից հետո, երբ Ռոնալդոյի ակումբը` “Կորինտիանսը”, դուրս մնաց Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունից, բրազիլացի ֆուտբոլիստը լուրջ մտածում է ֆուտբոլից հեռանալու մասին: 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը թիմի հետ սպառվում է միայն 2011 թվականի վերջին, սակայն Ռոնալդոն այլևս չի ցանկանում ֆուտբոլ խաղալ: Ֆուտբոլից հեռանալու հիմնական դրդապատճառն են չարաբաստիկ վնասվածքները, որոնք այդպես էլ թույլ չտվեցին ժամանակի ամենահեռանկարային ֆուտբոլիստին ցուցադրելու իր ողջ տաղանդը: “Ես այլևս չեմ կարողանում խաղալ, ամեն անգամ նոր վնասվածքներ”, -նշել է Ռոնալդոն: “Շատ կցանկանայի շարունակել մրցելույթներս, բայց իմ ժամանակն արդեն անցել է”:
Նշումներ
Ռոնալդոն հեռանում է ֆուտբոլից
Subscribe to:
Post Comments (Atom)
Որոնում
Կինը բողոքում է ամուսնուն
– Քեզ համար առաջնայինը ֆուտբոլն է, հետո`կինը:
-Սխալվում ես սիրելիս, բա բասկետբոլը:

0 Մեկնաբանություն:
Post a Comment