Կառլենը իրոք որ լավագույնն էր
Ինչպես հայտնի է 2010 թվականի Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցավ Հայաստանի 19-րդ առաջնության մրցանակաբաշխությունը, որտեղ լավագույն ֆուտբոլիստի պարգևը ստացավ “Փյունիկի” և ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Երկրորդ տեղը գրավեց Գևորգ Ղազարյանը, իսկ Հրայր Մկոյանը երորդն էր: Հիշեցնենք, որ տարվա լավագույն ֆուտբոլիստը որոշվում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՖՀՀ) մամուլի քարտուղարության հարցմամբ: Հարցմանը մասնակցում են բարձրագույն խմբի բոլոր թիմերի նախագահները, մարզիչները, թիմի ավագները, ֆեդերացիայի գործկոմի անդամները, բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած խաղի տեսուչները և տարբեր զանգվածային լրատվամիջոցներ:
Կան ֆուտբոլիստներ, որոնք իրենց հնարքներով, գոլերով, փոխանցումներով հիացմունք են պատճառում երկրպագուներին և համարվում թիմի առաջատարներ, բայց չմոռանանք նաև այն ֆուտբոլիստներին, որոնք խաղի ժամանակ հիմնականում զբաղված են “սևագործ” աշխատանքով: Կառլեն Մկրտչյանը հիմնականում աչքի է ընկնում հենց այդպիսի խաղով: Կառլենը խաղի ժամանակ երբեմն ստվերում է հայտնվում, բայց թիմի ընդհանուր հաջողությունում նրա դերը շատ մեծ է: Ունենալով ֆիզիկական գերազանց պատրաստվածություն նա խաղի ողջ ընթացքում գտնվում է պայքարի կիզակետում: Մեծ աշխատասիրության շնորհիվ Կառլենը կարողացել է ապացուցել, որ ինքը պետք է և ‘Փյունիկին’ և Հայաստանի հավաքականին: Ցածրահասակ է, բայց ֆիզիկապես ամուր և ցատկունակ: Չունի մեկնարկային բարձր արագություն, բայց նրան շրջանցելը շատ դժվար է: Տեխնիկական տվյալներով չի փայլում, բայց երբեք չի չարաշահում անհատական խաղը և փոխանցումները կատարում է ճիշտ ժամանակին: Հազվադեպ է պարտվում անհատական պայքարում, ցանկացած դրվագում ցուցաբերելով մեծ եռանդ ու կամային բարձր հատկանիշներ: Կառլենը միշտ գտնվում է պայքարի կիզակետում, ինչի համար հաճախակի է արժանանանում դեղին քարտերի: Մեր հավաքականի վերջին հաջողություններմ մեծ էր նաև երիտասարդ կիսապաշտպանի դերը, նա իր գրագետ պաշտպանական գործողություններվով հեշտացնում էր թիմակիցների խաղը: Մկրտչյանը դեռ երիտասարդ է, և եթե շարունակի այսպիսի աշխատասիրուտյամբ աչքի ընկնել, ապա վստահ կարող ենք ասել, որ նրան լավ ապագա է սպասվում:
Դավիթ Եղիազարյան 2010-ի գլխավոր զավեշտները (video)
2010-ի ֆուտբոլային գլխավոր զավեշտները ներկայացնում է TVGOLO.com-ը: Այս կադրերը պետք է դիտել, և ինչպես կասեին կարճ կիսաշրջազգեստ կարողները "Եկեք չերկարացնենք", և դիտենք այս ծիծաղելի ու հետաքրքիր դրվագները:
6 տարեկան տաղանդը
Դժվար է հավատալ, որ այս տղան մեր աշխարհից է: Վեցամյա ալժիրցի Մադին Մուհամեդը անհավատալի տաղանդ ունի: Ընդամենը վեց տարեկան հասակում նա ուղղակի ստիպում է մեզ հավատալ, որ գնդակի հետ կարելի է վարվել այնպես, ինչպես ուզում ես: Իր տարիքի համար անհավատալի տեխնիկական որակները, մտքի և ոտքերի բարձր արագուտյունը Մադինին դարձնում են բոլոր ժամանակների աշխարհի ամենաերիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստը: Մադինը ծնունդով Ալժիրից է: Նրա ընտանիքը Ալժիրից Ֆրանսիա է տեղափոխվել, երբ նա ընդամենը 3 տարեկան էր: Նրան համեմատում են ֆրանսիացի լեգենդար ֆուտբելիս Զինեդին Զիդանի հետ, քանի որ Զիդանը նույնպես արմատներով Ալժիրից էր: Նրա ֆուտբոլային տեսահոլովակները ուղղակի իսկական հիթեր են դարձել ինտերնետում (երեք հարյուր հազարից ավել դիտում ‘YouTube’-ում): Ամենևին էլ զարմանալի չէ, որ նրա տաղանդով արդեն իսկ հետաքրքրվում են “Մարդրիդի Ռեալն” ու Լոնդոնի “Չելսին”:
Չեմպիոնների լիգա 2010/11
1/8 եզրափակիչ
Դեկտեմբերի 17-ին շվեցարական Նիոն քաղաքում տեղի ունեցավ “Չեմպիոնների լիգայի” 1/8 եզրափակչի վիճակահանությունը: Պայքարը շարունակող 16 թիմերը կազմեցի հետևյալ 8 զույգերը` “Ռոմա-Շախտյոր”, “Միլան-Տոտենհեմ”,”Վալենսիա - Շալկե-04”, “Ինտեր-Բավարիա”, “Կոպենհագեն-Չելսի”, “Լիոն-Ռեալ”, “Արսենալ – Բարսելոնա” և “Մարսել - Մանչեսթեր Յունայթեդ”:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումները կկայանան փետրվարի 15-16, 22-23, իսկ պատասխան հանդիպումները մարտի 8-9 և 15-16-ին: Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչպիսի կարծիքներով են հանդես եկել թիմերի մարզիչներն ու առաջատար ֆուտբոլիստները, ինչպես նաև գնահատենք թիմերի շանսերն ու առավելությունները:
1. Ռոմա-Շախտյոր
Մինչ 1/8 եզրափակչի վիճակահանությունը, շատ էր խոսվում ՙՇախտյոր՚ - ՙՌոմա՚ հնարավոր ու հետաքրքիր հակամարտության մասին: Ճիշտ է, ՙՌոման՚ ավելի հեղինակավոր ու բարձրակարգ ակումբ է համարվում քան ՙՇախտյորը՚, բայց դեռ շուտ է նրան ֆավորիտ համարել այս զույգում: ՙՇախտյորը՚ գտնվում է գերազանց մարզավիճակում, ինչի վառ ապացույցն է նրա վստահ հաղթանակները թե’ խմբում և թե’ Ուրանինայի առաջնությունում: Կարելի է նույնիսկ նախապատվությունը տալ ուկրաինական ակումբին, մրցակցի հարկի տակ համեմատաբար ավելի լավ խաղի շնորհիվ: ՙՇախտյորի՚ գլխավոր մարզիչ Լուչեսկուն նշել է, որ լավ ծանոթ է իտալական ֆուտբոլին և թիմերի հնարավորությունները գնահատել հավասար: Ֆրանչեսկո Տոտին` ՙՌոմայի՚ ավագը, շատ գոհ է վիճակահանությունից, նա նշել է, որ ուկրաինական թիմը հնարավոր ամենահեշտ մրցակիցն է, սակայն նրան անհագստացնում է Ուկրաինիայի ցուրտ եղանակը: Ամեն դեպքում Դոնեցկում միայն ցուրտը չէ, որ անհանգստություն է պատճառելու հռոմեացիներին: Չմոռանանք, որ ՙՇախտյորը՚ Դոնեցկում հաղթել է այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են` ՙԲրագան՚ ու Լոնդոնի ՙԱրսենալը՚:
2.Միլան - Տոտենհեմ
1/8 եզրափակչի ամենահետաքրքիր զույգերից մեկը կազմել են անգլիական ՙՏոտենհեմն՚ ու իտալական ՙՄիլանը՚: Դժվար է նախապատվություն տալ թիմերից մեկին, սակայն այս տարի ՙՏոտենհեմն՚ իր ցուցադրած հիանալի խաղով ապացուցել է, որ կարող է արժանի դիմադրություն ցույց տալ ցանկացած մրցակցի: ՙՄիլանը՚ ունի հզորագույն հարձակման գիծ, ինչը չես կարող ասել կիսապաշտպանների ու պաշտպանների մասին: Պիրլոն այլևս առաջվանը չէ, և պաշտպանությունը հարձակմանը կապող կարևորագույն օղակը այնքան էլ լավ չի գործում: ՙՏոտենհեմում՚ լրիվ այլ պատկեր է, թիմը հիանալի մարզավիճակում է, Լուկա Մոդրիչն ու Ռաֆայել Վան Դեր Վարտը գիտեն ինչպես կազմակերպել գեղեցիկ ու վտանգավոր գրոհներ, իսկ ինչ վերաբերվում է եզրային կիսապաշտպաններ Արոն Լենոնին ու Գարետ Բեյլին, ապա նրանք իսկական գլխացավանք են ցանկացաց բարձրակարգ պաշտպանի համար: Զարմանալի չէ, որ անգլիական թիմի մարզիչ Ռեդնապը շատ գոհ է վիճակահանությունից և վստահ է իր թիմի հաջողությանը: Նա նշել է, որ ՙՄիլանը՚ մեծագույն ակումբ է և սա շատ լավ հնարավորություն է ցուցադրելու իր թիմի կարողությունները: ՙՄիլանի՚ մարզիչ Ալեգրին նշել է, որ ՙՏոտենհեմը՚ շատ վտանգավոր ակումբ է, բայց, հաշվի առնելով, թե ինչպիսի թիմեր կարող էին բաժին հասնել ՙՄիլանին՚ , նա ևս գոհ է վիճակահանության արդյունքից:
3.Վալեսիա - Շալկե-04
Երկու լրիվ հավասարազոր թիմեր, որոնց համար լավ հնարավորություն է ստեղծվել հասնել մինչև 1/4 եզրափակիչ: ՙՎալենսիան՚, որը Չեմպիոնների լիգայի 2000 և 2001 թվկանների խաղարկություններում հասել ե մինչև եզրափակից, մրցաշրջանը սկսեց առանց թիմի գլխավոր դերակատարներ` Դավիդ Վիլիայի և Դավիդ Սիլվայի, որոնք այլ ակումբ էին տեղափոխվել: Սակայն թիմը ունեցավ նոր ձեռքբերումներ, և ամենևին էլ վատ արդյունքներով աչքի չի ընկնում: Շատ հետաքրքիր կլինի Ռաուլին տեսնել իր հայրենակիցների դեմ խաղում: Առաջնության սկզբնամասում Ռաուլը այնքան էլ չէր հարմարվել ՙՇալկեի՚ խաղին, սակայն, այսօր նա աչքի է ընկնում ռմբարկուական հատկանիշներով, և լավ ծանոթ լինելով իսպանական ֆուտբոլին, կարող է օգնել գերմանական ակումբին հաղթահարել իսպանացիների արգելքը: Չմոռանանք, որ ՙՎալենսիայի՚ կազմում կան երիտասարդ ու կրակոտ ֆուտբոլիստներ, որոնք կարող են իրենց հետևից տանել խաղընկերներին դեպի դժվարին հաղթանակը: Ինչ վերաբերվում է թիմի նորեկներին, ապա կարող ենք ասել, որ նրանք արդեն հարմարվել են թիմի խաղին և պատրաստ են ցանկացած դիմակայության: ՙՇալկեն՚ ևս համալրված է տաղանդավոր ու փորձառու ֆուտբոլիստներով:
4.Ինտեր - Բավարիա
Նախորդ Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցների ճանապարհները այս անգամ հատվել են 1/8 եզրափակչի խաչմերուկում: Նախորդ անգամ թիմերը ընդամենը մեկ հանդիպում անցկացրեցին այն Էլ չեզոք դաշտում: ՙԻնտերը՚ այդ օրը ավելի ուժեղ էր, բայց չմոռանանք, որ ՙԲավարիայի՚ գլխավոր զենքերից մեկը սեփական հարկի տակ չափազանց լավ խաղն է: Այս ամենին գումարվում է նաև այն, որ Մոուրինիոյի կառուցած ՙԻնտերից՚ այսօր քիչ բան է մնացել, խաղին կարող է մասնակցել Արիեն Ռոբենը ու թվում է, թե ՙԲավարիայի՚ շանսերն ավելի իրական են: Սակայն պետք չէ մոռանալ` ՙԻնտերը մնում է Ինտեր՚, և չնայած ոչ այնքան լավ մարզավիճակին կարող է հաղթել: Ռաֆայել Բենիտեսի թիմը այս տարի արդեն կարողողացել է մեկ տիտղոս նվաճել: ՙԻնտերը՚ մասնակցում էր աշխարհի ակումբային առաջնությանը, որտեղ վստահ հաղթանակ տարավ և միգուցե այս հաղթանակը հաջողության ուղեցույց կդառնա իտալացիների համար այս մրցաշրջանում: ՙԲավարիայի՚ մարզիչ Վան Գալը և թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Մյուլերը նշել են, որ շատ ուրախ են կրկին ՙԻնտերին՚ հանդիպելու կապակցությամբ, քանի որ լավ հնարավորություն է ստեղծվել ռեվանշի համար: Վան Գալը նաև նշել է, որ ինքնակամ կհեռանա ՙԲավարիայից՚ միայն այս մրցաշարում հաղթելուց հետո:
5.Կոպենհագեն - Չելսի
Ըստ շատ մասնագետների ՙԿոպենհագենը՚ 1/8 եզրափակչի ամենահարմար մրցակիցն է, որին բաժին է հասել ամենաանհարմար ՙՉելսին՚: Չնայած բոլոր կարծիքներին` դանիական ակումբը այս տարի բավականին լավ ֆուտբոլ էր խաղում: Նույնիսկ ՙԲարսելոնայի՚ հարկի տակ, որտեղ ինչպես կանոն կատալոնական ակումբը ուղղակի ՙկուլ է տալիս՚ մրցակիցներին, դանիական ակումբը բավականին լավ տեսք ուներ: Բացի այդ թիմը շատ հաջող է հանդես գալիս սեփական հարկի տակ, որտեղ չի կրել ոչ մի պարտություն: Այո’ ՙՉելսին՚ ակնհայտ ֆավորիտ է այս զույգում, բայց չմոռանանք, որ Չեմպիոնների լիգայում թույլ թիմեր չեն լինում, իսկ ինչ վերաբերվում է 1/8 հասած թիմերին, ապա նրանք բոլորն էլ կարող են լավ ֆուտբոլ խաղալ: Դանիական ՙՊարկեն՚ մարզադաշտում խաղալը շատ դժվար է, 2006/07 մրցաշրջանում դանիացիները նույնիսկ հաղթել են ՙՄանչեսթերին՚ (1:0), իսկ այս տարի մեկ միավոր փաղցրել ամենազոր ՙԲարսելոնայից՚: Ինչ վերաբերվում է ՙՉելսիին՚, արդեն շարք են վերադառնում վնասվածքից ապաքինված ֆուտբոլիստները և լոնդոնյան ակումբը շարունակում է մնալ մրցաշարի հաղթողի գլխավոր հավաքնորդներից մեկը:
6.Լիոն - Ռեալ
Որքան էլ զարմանալի է ՙՄադրիդի Ռեալը՚ արդեն վեցերորդ մրցաշրջանը անընդմեջ չի կարողանում հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը: Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս մրցաշրջանում, նրան այդ գործում փորձելու է օգնել ֆրանսիական ՙԼիոնը՚: Երկու թիմերն էլ լավ մարզավիճակում են և ապացուցել են, որ կարող են լավ խաղալ ինչպես տանը, այնպես էլ արտագնա հանդիպումներում: ՙԲարսելոն՚ - ՙՌեալ՚ հանդիպումից հետո (5:0) շատ են կարծիքները այն մասին, որ ՙՌեալը՚ այս տարի ևս չի կարողանա նվաճել ոչ մի տիտղոս, բայց պետք չէ մոռանալ, որ Բարսան անկախ մրցաշարային աղյուսակից ու թիմի մարզավիճակից միշտ լավ է խաղում ՙսուպեր-կլասիկոյում՚: Մոուրինյոն լուրջ թիմ է ստեղծել, որը դեռ կհասցնի իր խոսքն ասել: Մոուրինյոն նշել է, որ ՙԼիոնը՚ բարձրակարգ թիմ է և հարգանքի է արժաի: ՙՌեալը՚ ակընհայտ ֆավորիտ է այս զույգում, բայց ՙԼիոնը՚ արդյունավետ ու ագրեսիվ ֆուտբոլ է ցուցադրում և կարող է լուրջ դիմադրություն ցույց տալ:
7.Արսենալ - Բարսելոն
Լինենք օբեկտիվ և նշենք, որ վիճակահանության արդյունքում ՙԱրսենալի՚ բախտը այնքանել չի բերել: 2006/07 մրցաշրջանի եզրափակչում և նախորդ մրցաշրջանի 1/4 եզրափակչում հանդիպելուց հետո այս տարի երկու հրաշալի կոլեկտիվներ ուժերը պետք է չափեն 1/8-եզրափակչում: Այսօրվա Բարսային 1/8-ում հանդիպելը խմբից դուրս չգալու պես մի բան է, բայց ոչ Սեսկ Ֆաբրեգասի ու Արսեն Վենգերի թիմի համար: Ի տարբերություն կատալոնական ակումբի` ՙԱրսենալը՚ բազմաթիվ դժվարին հանդիպումներ է անցկացնում ազգային առաջնությունում, և պատրաստ է ցանկացած բարդ դիմակայության: ՙԲարսելոնայի՚ մարզիչ Գուարդիոլան նշել է, որ ՙԱրսենալը՚ շատ բարդ մրցակից է իր թիմի համար, քանի որ ունի այնպիսի բարձրակարգ կատարողներ ինչպիսիք են` Սամիր Նասրին, Մարուան Շամախը և Սեսկ Ֆաբրեգասը: Սա Արսեն Վենգերի վեցերորդ դիմակայությունն է Բարսայի դեմ և այդ փորձից ելնելով ֆրանսիացի մասնագետը նշել է, որ Բարսան հզոր մրցակից է, բայց ոչ անհաղթահարելի: Ըստ Վենգերի իր թիմը այս տարի ավելի լավ է խաղում քան նախորդ առաջնությունում և պատրաստ է լուրջ դիմադրություն ցույց տալ: Թիմի ավագ ու առաջատար Ֆաբրեգասը հավատում է իր թիմի հաղթանակին, նա ասել է, -“ ՙՙԼիվերպուլը՚, ՙՉելսին՚, ՙՄանչեսթեր Յունայթեդը՚ հաղթել են նրանց վերջին տարիներին, հիմա հերթը մերն”: Բարսան հիանալի մարզավիճակում է և նրան կանգնեցնելը մի փոքր անհավանական է երևում, և ինչպիսի հայտարարություններով էլ, որ հանդես գան լոնդոնցիները, մի բան պարզ է ու հասկանալի` Բարսայի հետ չի ուզում մրցել ոչ ոք:
8.Մարսել- Մանչեսթեր Յունայթեդ
Վերջին զույգը կազմել են անգլիական ՙՄանչեսթերն՚ ու ֆրանսիական ՙՄարսելը՚: Շատերը սպասում էին, որ ՙՅունայթեդին՚ բաժին կհասնեն միլանյան թիմերից մեկը` ՙՄիլանը՚ կամ ՙԻնտերը՚, բայց ոչ: ՙՄանչեսթերը՚ արդեն լավ մարզավիճակ է ձեռք բերում, քանի որ շարք է վերադարձել թիմի շարժիչ ուժը` Ռունին: Մարսելցիները շատ հաջող են հանդես գալիս սեփական հարկի տակ և նույնիսկ հաղթել են ՙՉելսիին՚: Անգլիացիների մարզիչ Ֆերգյուսոնը շատ գոհ է վիճակահանության արդյուքից: Շոտլանդացի մասնագետը կարծում է, որ իրենց հեշտ հանդիպումներ չեն սպասվում, բայց վստահ է, որ հաղթանակը իրենց կեղմն է լինելու: ՙՄարսելի՚ մարզիչ Դեշամը նշել է, որ հաջորդ փուլ դուրս գալը իր թիմի համար մեծ հաջողություն կլինի: Միգուցե Դեշամի թիմը փոքր շանսեր ունի, բայց պետք է անել առավելագույնը, եթե կարելի է հաղթել ՙՉելսիին՚, ապա ՙՄանչեսթերին՚ հաղթելը ևս հնարավոր է:
Որպես վերջաբան նշենք, որ երբեք չես կարող գնահատել վիճակահանության արդյունքները, մինչև չմրցես քեզ բաժին հասած թիմի հետ:
Subscribe to:
Posts (Atom)
Որոնում
Կինը բողոքում է ամուսնուն
– Քեզ համար առաջնայինը ֆուտբոլն է, հետո`կինը:
-Սխալվում ես սիրելիս, բա բասկետբոլը:

