Կառլենը իրոք որ լավագույնն էր
Ինչպես հայտնի է 2010 թվականի Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցավ Հայաստանի 19-րդ առաջնության մրցանակաբաշխությունը, որտեղ լավագույն ֆուտբոլիստի պարգևը ստացավ “Փյունիկի” և ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Երկրորդ տեղը գրավեց Գևորգ Ղազարյանը, իսկ Հրայր Մկոյանը երորդն էր: Հիշեցնենք, որ տարվա լավագույն ֆուտբոլիստը որոշվում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՖՀՀ) մամուլի քարտուղարության հարցմամբ: Հարցմանը մասնակցում են բարձրագույն խմբի բոլոր թիմերի նախագահները, մարզիչները, թիմի ավագները, ֆեդերացիայի գործկոմի անդամները, բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած խաղի տեսուչները և տարբեր զանգվածային լրատվամիջոցներ:
Կան ֆուտբոլիստներ, որոնք իրենց հնարքներով, գոլերով, փոխանցումներով հիացմունք են պատճառում երկրպագուներին և համարվում թիմի առաջատարներ, բայց չմոռանանք նաև այն ֆուտբոլիստներին, որոնք խաղի ժամանակ հիմնականում զբաղված են “սևագործ” աշխատանքով: Կառլեն Մկրտչյանը հիմնականում աչքի է ընկնում հենց այդպիսի խաղով: Կառլենը խաղի ժամանակ երբեմն ստվերում է հայտնվում, բայց թիմի ընդհանուր հաջողությունում նրա դերը շատ մեծ է: Ունենալով ֆիզիկական գերազանց պատրաստվածություն նա խաղի ողջ ընթացքում գտնվում է պայքարի կիզակետում: Մեծ աշխատասիրության շնորհիվ Կառլենը կարողացել է ապացուցել, որ ինքը պետք է և ‘Փյունիկին’ և Հայաստանի հավաքականին: Ցածրահասակ է, բայց ֆիզիկապես ամուր և ցատկունակ: Չունի մեկնարկային բարձր արագություն, բայց նրան շրջանցելը շատ դժվար է: Տեխնիկական տվյալներով չի փայլում, բայց երբեք չի չարաշահում անհատական խաղը և փոխանցումները կատարում է ճիշտ ժամանակին: Հազվադեպ է պարտվում անհատական պայքարում, ցանկացած դրվագում ցուցաբերելով մեծ եռանդ ու կամային բարձր հատկանիշներ: Կառլենը միշտ գտնվում է պայքարի կիզակետում, ինչի համար հաճախակի է արժանանանում դեղին քարտերի: Մեր հավաքականի վերջին հաջողություններմ մեծ էր նաև երիտասարդ կիսապաշտպանի դերը, նա իր գրագետ պաշտպանական գործողություններվով հեշտացնում էր թիմակիցների խաղը: Մկրտչյանը դեռ երիտասարդ է, և եթե շարունակի այսպիսի աշխատասիրուտյամբ աչքի ընկնել, ապա վստահ կարող ենք ասել, որ նրան լավ ապագա է սպասվում:
Դավիթ Եղիազարյան
Նշումներ
Կառլեն
Subscribe to:
Post Comments (Atom)
Որոնում
Կինը բողոքում է ամուսնուն
– Քեզ համար առաջնայինը ֆուտբոլն է, հետո`կինը:
-Սխալվում ես սիրելիս, բա բասկետբոլը:

0 Մեկնաբանություն:
Post a Comment