Ռոնալդոն հեռանում է ֆուտբոլից

Աշխարհի բոլոր ժամանակների ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը հեռանում է մեծ ֆուտբոլից: Այն բանից հետո, երբ Ռոնալդոյի ակումբը` “Կորինտիանսը”, դուրս մնաց Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունից, բրազիլացի ֆուտբոլիստը լուրջ մտածում է ֆուտբոլից հեռանալու մասին: 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը թիմի հետ սպառվում է միայն 2011 թվականի վերջին, սակայն Ռոնալդոն այլևս չի ցանկանում ֆուտբոլ խաղալ: Ֆուտբոլից հեռանալու  հիմնական դրդապատճառն են չարաբաստիկ վնասվածքները, որոնք այդպես էլ թույլ չտվեցին ժամանակի ամենահեռանկարային ֆուտբոլիստին ցուցադրելու իր ողջ տաղանդը: “Ես այլևս չեմ կարողանում խաղալ, ամեն անգամ նոր վնասվածքներ”, -նշել է Ռոնալդոն: “Շատ կցանկանայի շարունակել մրցելույթներս, բայց իմ ժամանակն արդեն անցել է”:

Գիգսը ճանաչվել է “Մանչեսթեր Յունայթեդի” բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ


 “Մանչեսթեր Յունայթեդի” երկրպագուները ընտրել են ակումբի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստին: Ուելսցի Ռայան Գիգսը թեկնածուների մեջ առաջինն էր: Վիճակահանության արդյունքում Գիգսը կարողացավ իրենից հետ թողնել այնպիսի ֆուտբոլային լեգենդների, ինչպիսիքն են` Բոբբի Չարլթոնը, Էրիկ Կանտոնան և Ջորջ Վեսթը: Գիգսը արդեն մի քանի ռեկորդներ է սահմանել “Յունայթեդում” անցկացրած խաղերի քանակով, և մեծ առավելությամբ վստահորեն գրավել առաջին հորիզոնականը:
“Ես չէի կարողանում հավատալ իմ հաղթանակաի, հատկապես այն դեպքում, երբ տեսնում եմ, թե ինչպիսի ֆուտբոլիստների եմ գերազանցել: Ես շատ ուրախ եմ, բայց անկեղծ ասած ես այս մրցանակը կտայի իմ թիմակից Պոլ Սքոլզին”.-նշել է Գիգսը:
Ձեզ ենք ներկայացնում “Մանչեսթեր Յունայթեդի” բոլոր ժամանակների լավագույն 10 ֆուտբոլիստներին.
1. Ռայան Գիգս
2. Էրիկ Կանտոնա
3. Ջորջ Վեսթ
4. Բոբբի Չարլթոն
5. Քրիշտիանու Ռոնալդու
6. Պոլ Սքոլզ
7. Դեվիդ Բեքհեմ
8. Ռոյ Քին
9. Պետեր Շմեյխել
10. Վեյն Ռունի

Արշավինը կնկարահանվի ֆիլմում

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Անդրեյ Արշավինը պատրաստվում է նկարահանվել ռուսական հումորային “Ես Արշավինը չեմ” ֆիլմում: Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակն է Իլյա Շիլովսկին: Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլիստի պաշտոնական կայքը, ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ Արշավինին շատ է դուր եկել ֆիլմի սցենարը: Ըստ ռեժիսորի “Ես Արշավինը չեմ” ֆիլմը, ոչ միայն կատակերգություն չէ, այլ նաև ֆուտբոլային հեքիաթ: Ֆիլմի գլխավոր հերոսը Լյոխա Բաբկովը մանկուց երազել է ֆուտբոլիստ դառնալու մասին, սակայն 18 տարեկանում նա արդեն կշռում է 150 կիլոգրամ, այս ամենին գումարվում է նաև անպատասխան սիրո զգացումը և Բոբայի երազանքը ուղղակի անիրագործելի է թվում: Նրա սիրած աղջիկը սիրում է տեղի ֆուտբոլային թիմի բարետես արտաքինով ռմբարկուին: Բոբան օգնություն է խնդրում Արշավինից, որին մինչ այդ տեսել էր միայն հեռուստացույցով: Բոբայի ֆուտբոլային կուռքը խոստանում է օգնել նրան և հրաշքը տեղի է ունենում: Բոբան սկսում է ֆուտբոլ խաղալ գրեթե այնպես, ինչպես Արշավինը: Ռեժիսորի խոսքերով ֆիլմը նկարահանվելու է 3D ֆորմատով, գլխավոր հերոսի դերում հանդես է գալու ռուս երիտասարդ ու ճանաչված դերասաններից մեկը:

Որոնում

Կինը բողոքում է ամուսնուն

– Քեզ համար առաջնայինը ֆուտբոլն է, հետո`կինը:
-Սխալվում ես սիրելիս, բա բասկետբոլը: